Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շաբաթ երեկոյան հրդեհ է բռնկվել երեխաների խնամքի կենտրոնում, ինչի հետևանքով յոթ մանուկ է զոհվել, հայտնում է տեղի հրշեջ ծառայությունը։
Փրկարարները կենտրոնից մոտակա հիվանդանոց են տեղափոխել 12 նորածնի, սակայն նրանցից հինգը մահացել են ծխից թունավորվելու պատճառով։
Մյուս հինգը ողջ են մնացել և բուժում են անցնում, հավելել է նա:
Կենտրոնի առաջին հարկում բռնկված հրդեհը մարվել է մոտ մեկ ժամում։
Դելիի արևելյան Վիվեկ Վիհար շրջանում բռնկված հրդեհի պատճառները հետաքննվում են։


























