Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը մայիսի 27-ը հայտարարել է սգո օր «Էպիկենտրոն» հիպերմարկետին հասցված հարվածի զոհերի առիթով։

Խարկովի քաղխորհրդի Թելեգրամ-ալիքը տեղեկացնում է, որ երկուշաբթի քաղաքում կիջեցվեն պետական դրոշները, խանութներում, սրճարաններում  եւ ռեստորաններում զվարճալի երաժշտություն չի հնչի։

Խարկովի դատախազությունը տեղեկացրել է, որ պայթյունների էպիկենտրոնում գտնվել է առնվազն 20 մարդ։ Հայտնի է առնվազն 14 հոգու մահվան մասին, յոթ հոգի համարվում է անհետ կորած։ Վիրավորվել է 44 մարդ։

Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ ռուս զինվորականները հարվածել են Խարկովի հիպերմարկետին կառավարվող ավիառումբերով։