Ամերիկյան չորս նահանգներում փոթորիկների եւ պտտահողմերի պատճառով զոհվել է 15 մարդ։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը։

Յոթ մարդ, որոնցից երկուսը՝ երեխա, զոհվել է Տեխասի նահանգում, երկուսը՝ Օկլահոմայում, հինգը՝ Արքանզասում եւ մեկը՝ Քենտուկիում։ Տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում, բայց, ինչպես նշել է NBC-ն, Տեխասի մի քանի բնակիչներ վնասվածքներ են ստացել եւ հասցվել են հիվանդանոցներ շտապօգնության մեքենաներով ու ուղղաթիռներով։

PowerOutage.us ռեսուրսի տվյալներով՝ Քենտուկիի ավելի քան 200 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ 81 հազար սպառող նույնպես մնացել է առանց հոսանքի Արքանզասում, 79 հազար հոգի՝ Միսուրիում, ավելի քան 41 հազար՝ Տեխասում եւ 22 հազար՝ Թենեսիում։