ԵՄ-ը Ուկրաինային 1 մլն արկ էր խոստացել եւ «անգամ փոքր-ինչ չի կատարել իր խոստումը», հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։

«ՆԱՏՕ երկրները Ուկրաինա են մատակարարել ողջ զենքի 99 տոկոսը, բայց դա բավական չէ, մենք Կիեւին չենք ուղարկել որքան պետք է, եւ լուրջ ուշացումներ են եղել։ ԱՄՆ-ը վեց ամիս քննարկում էր Ուկրաինայի օգնության փաթեթը, Եվրամիությունը խոստացել է 1 մլն արկ, բայց չի կարողացել անգամ փոքր-ինչ կատարել այդ խոստումը»,- ասել է Սթոլտենբերգը՝ կոչ անելով ավելացնել մատակարարումները։

Նա նաեւ հայտարարել է, որ ուկրաինական ուժերի բազմաթիվ տեղային պարտությունները ռազմական մատակարարումների անբավարարության հետեւանք են։