«Ժամանել եմ Իսպանիա, որպեսզի ստորագրեմ երկկողմ համաձայնագիր անվտանգության մասին եւ բանակցություններ վարեմ վարչապետ Պեդրո Սանչեսի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ քննարկվելու է ռազմական օգնության եւ ուկրաինացի զինվորականների ուսուցանման նոր փաթեթը։

Զելենսկուն կընդունի նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։

Իսպանական օգնության նոր փաթեթը գնահատվում է 1,13 մլրդ եվրո։ Մադրիդը ծրագրում է Ուկրաինա ուղարկել հրթիռներ ՀՕՊ Patriot համակարգերի համար եւ Leopard տանկեր, երկուշաբթի տեղեկացրել է El Pais թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։