Շաբաթ օրը Գուջարաթ նահանգում (Հնդկաստանի արեւմուտք) տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը 24-ից հասել է 28-ի, տեղեկացրել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։

Զոհերից ինը երեխաներ են, տեղեկացրել է Xinhua-ն։ Հրդեհը տեղի է ունեցելՌաջկոտ քաղաքի TRP Game Zone զվարճալիքների այգում։

Հրդեհի պատճառը դեռեւս պաշտոնապես չի նշվել, բայց կասկածներ կան, որ հրկիզման պատճառ կարող էին լինել զոդման աշխատանքները այգու ներսում կամ կարճ միացումը։

Հետագայում ողբերգությունն ավելի մեծ չափերի է հասել դիզելային վառելիքի մեծ պաշարի բռնկման պատճառով, որը պահվում էր տարբեր խաղային սարքերը լիցքավորելու համար։

 Միջադեպից հետո այգու տերերը ձերբակալվել են։