Ենթադրվում է, որ ավելի քան 2000 մարդ ողջ-ողջ թաղվել է ուրբաթ օրը Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքի պատճառով: Այս մասին հայտարարել է կառավարության ներկայացուցիչը՝ դիմելով ՄԱԿ-ին միջազգային օգնության խնդրանքով։
Կորուստների ճշգրիտ թիվը այս պահին գրեթե անհնար է հաստատել, հայտնում է Euronews-ը։ Գնահատականները շատ տարբեր են: Երկուշաբթի առավոտվա դրությամբ տասներկուից պակաս մարմին էր հայտնաբերվել: ՄԱԿ-ն անհետ կորածների թիվը գնահատում է 670՝ ելնելով այն փաստից, որ ավելի քան 150 տուն փլատակների տակ է։
Մարդկանց որոնումը բարդանում է կոնկրետ տեղանքով և անկայուն հողով։ Ցեխածածկի հաստությունը հասնում է 6-8 մետրի։ Վնասված ճանապարհները դժվարացնում են օգնություն հասցնելը։ Ծանր տեխնիկա դեռ չի հասել տարերային աղետի վայր։ Հաղորդվում է, որ տեղի բնակիչները փորձում են փրկվածներին գտնել՝ փլատակների տակ փորելով փայտերով, բահերով և մերկ ձեռքերով:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 24-ի գիշերը բարձրլեռնային Էնգա նահանգում։ Մինչ աղետը այդ տարածքում ապրում էր մոտ 3800 մարդ։
Պապուա Նոր Գվինեայում սողանքի հետևանքով կարող է ավելի քան 2000 մարդ զոհված լինել





























