Ճապոնիայի հարավ-արեւմուտքում ավելի քան 13 հազար մարդ տարհանման ցուցում է ստացել հորդ անձրեւների եւ սողանքների վտանգի, գետերի վարարման պատճառով։ Այս մասին վկայում են տարածաշրջանային իշխանությունների տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ Կագոսիմա պրեֆեկտուրայի ավելի քան 13 հազար բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել։ Հորդ անձրեւները Ճապոնիայի այս մասում շարունակվում են մայիսի 26-ից, ներկա պահին որոշ տեղերում տեղումները կազմել են ավելի քան 200 միլիմետր։

Անձրեւները խափանումներ են առաջացրել երկաթուղային եւ ավտոտրանսպորտի աշխատանքում։ Ներկա պահին տուժածների մասին տեղեկություններ չկան։