Ֆրանսիայի ՌԾՈւ-ն Մարտինիկա կղզու մոտ (Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Կարիբյան ծովում) բռնագանձել է 2,4 տոննա կոկաին։ Այս մասին տեղեկացրել է Agence France-Presse-ը։
Ventose ֆրանսիական ֆրեգատը, տեղեկություն ստանալով Մաքսատան գլխավոր վարչությունից, ուղղաթիռի աջակցությամբ կարողացել է հայտնաբերել ձկնորսանավ՝ անլեգալ բեռով։ Գործակալության տվյալներով՝ անձնակազմի անդամները եւ նրանց բեռը ծովում հանձնվել են Վենեսուելայի իշխանություններին։
2024թ. սկզբից սա արդեն թմրանյութերի առգրավման 7-րդ դեպքն է Կարիբյան ծովում Ֆրանսիայի ՌԾՈւ-ի կողմից։ Այդ ընթացքում առգրավվել է 12 տոննա կոկաին։ Նշվել է, որ հատկապես խիտ թմրաթրաֆիկ նկատվում է Կարիբյան կղզիների եւ Գվիանայի միջեւ։ Իշխանությունների տվյալներով՝ 2022թ. այս տարածաշրջանում բռնագանձվել է 27,7 տոննա կոկաին։


























