Բելգիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2028թ. Ուկրաինա մատակարարել 30 հատ F-16 ինքնաթիռներ, առաջին կործանիչները կուղարկվեն 2024թ.։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լաբիբը Bel RTL ռադիոկայանի եթերում։
«Բելգիան պարտավորվում է Ուկրաինա մատակարարել իր 30 F-16-ները, առաջին ինքնաթիռները կհանձնվեն արդեն մինչեւ այս տարեվերջ»,- ասել է Լաբիբը՝ առաջին անգամ հնչեցնելով մատակարարումների հնարավոր ծավալները։ Ինքնաթիռները պետք է մատակարարվեն այն ժամանակ, երբ Բրյուսելն ԱՄՆ-ից ստանա 2018թ. պատվիրած F-35-ները։





























