Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն այցով գտնվում է Բելգիայում, երկրի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոյի հետ ստորագրել է համաձայնագիր անվտանգության մասին։
«Փաստաթուղթը նախատեսում է այս տարի 977 մլն եվրոյի հատկացում Բելգիայի կողմից՝ Ուկրաինայի ռազմական օգնության համար, ինչպես նաեւ Բելգիան պարտավորվում է աջակցություն ցուցաբերել համաձայնագրի գործողության տասնամյա ժամկետում»,- գրել է Զելենսկին X-ում։
Նման համաձայնագիր Զելենսկին ստորագրել է նաեւ երկուշաբթի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։
Կիեւը նման համաձայնագրեր է ստորագրել մի շարք երկրների հետ, ներառյալ Գերմանիան եւ Իտալիան։
Բելգիայից հետո Զելենսկին, ինչպես սպասվում է, կմեկնի Պորտուգալիա։





























