Ավելի քան 110 ամերիկացիներ գտնվում են եղանակային պայմանների վատացման սպառնալիքի տակ, իսկ փոթորիկների եւ պտտահողմերի զոհերի թիվը հասել է 21-ի, տեղեկացրել է CNN ամերիկյան հեռուստաալիքը։

«Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով, որոնք կենտրոնացել են արեւելյան ափին, Նոր Անգլիա տարածաշրջանից հարավ»,- նշվել է հրապարակման մեջ։

Տեղեկացվել է, որ 30 մլն մարդ կարող է բախվել ուժեղ փոթորիկների հետ երկրի հյուսիս-արեւելքում, իսկ մի շարք քաղաքներում, ներառյալ մայրաքաղաքը, հարեւան Բալթիմորը (Մերիլենդի նահանգ) եւ Ֆիլադելֆիան (Փենսիլվանիայի նահանգ), առկա է տոռնադոյի սպառնալիք։

Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորիկների եւ պտտահողմերի զոհերի թիվը հասել է 21 մարդու, ներառյալ չորս երեխա։ Վատ եղանակի զոհեր են դարձել կենտրոնական շրջանների՝ Արքանզասի, Քենտուկիի, Տեխասի եւ Օկլահոմայի բնակիչները։

Ավելի վաղ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը տեղեկացրել էր 20 զոհերի եւ հարյուրավոր տուժածների մասին։