Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի կայքի հաղորդագրությանը, ուղերձում նշվել է, որ Վաշինգտոնը «գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք վերջին 32 տարիներին կազմավորել են գործընկերություն փոխադարձ շահերի հիման վրա՝ կապված անվտանգության եւ էներգետիկ համագործակցության հետ»։
«Գնահատում ենք մեր փոխգործակցությունն այլ ոլորտներում, ինչպես նաեւ ավելի գլոբալ հարցերում, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը եւ անցումը կանաչ էներգետիկային, խորացնելու հնարավորությունը»,- նշվել է պետքարտուղարի շնորհավորանքում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ է աջակցել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները կարգավորելու ջանքերին, ինչը բարիք կլինի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար։
«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին, որպեսզի շրջենք հակամարտության էջը եւ կառուցենք ավելի լավ ապագա։ Մենք հավատարիմ ենք այդ նպատակին հասնելուն, որը տնտեսական շահ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Այս կարեւոր տոնական օրը՝ նվիրված Ադրբեջանի անկախությանը, ես հաստատում եմ ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»,- նշվել է Բլինքենի շնորհավորանքում։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանին, որն ընդունելու է COP29-ը Բաքվում, եւ հուսով ենք սերտ համագործակցության Ադրբեջանի կառավարության հետ, որպեսզի ապահովվի COP հաջողությունը եւ ավելի կայուն կլիմայական ապագան մեր երեխաների եւ թոռների համար»,- նշել է Բլինքենը։





























