Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Առաջին Հանրապետության օրվա առիթով, Հայաստա՛ն»,- գրել է Մարագոսը X-ի իր միկրոբլոգում:

Գրառմանը կից Մարագոսը հրապարակել է նաև Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը։