ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինային ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք, այդ թվում Patriot-ներ։
«ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք աջակցությունն Ուկրաինային։ Մենք պետք է ավլի շատ եւ ինտեսնիվորեն օգնենք Ուկրաինային, հատկապես ՀՕՊ համակարգերով, ներառյալ ամենաժամանակակից Patriot-ները։ Այստեղ արդեն որոշակի առաջընթաց կա, բայց նրանց ավելին է պետք»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա՝ խոսքը նաեւ զինամթերքների մատակարարումների ավելացման եւ սեփական պաշտպանական արդյունաբերական հմարավորությունների ընդլայնման մասին է։





























