Դանիայի խորհրդարանը երեքշաբթի օրը մերժել է Պաղեստինի պետությունը ճանաչելու օրինագիծը, հայտնում է Reuters-ը։
Դանիական օրինագիծն առաջին անգամ առաջարկվել է փետրվարի վերջին չորս ձախակողմյան կուսակցությունների կողմից։
«Մենք չենք կարող ճանաչել անկախ Պաղեստին պետությունը միայն այն պատճառով, որ դրա համար նախադրյալներ չկան», - ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը, երբ օրինագիծն առաջին անգամ քննարկվեց ապրիլին խորհրդարանում:
«Մենք չենք կարող աջակցել այս բանաձեւին, բայց մենք կցանկանայինք տեսնել այն օրը, երբ մենք կարողանանք դա անել», - հավելել է Ռասմուսենը։
Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի պետությունը երեքշաբթի օրը՝ հայտարարելով այդ քայլի մասին՝ զայրացնելով Իսրայելին, որն այդ քայլն անվանեց «պարգևատրում ահաբեկչության համար» և հետ կանչեց իր դեսպաններին:
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո Դանիան հայտարարել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն վերջերս կոչ է արել երկրին զսպվածություն ցուցաբերել և պնդում է, որ այն պետք է հարգի միջազգային իրավունքը:
Դանիայի խորհրդարանը մերժել է Պաղեստինի պետությունը ճանաչելու օրինագիծը

Թեմա
Տեղադրություն




























