Կիեւը արդեն հունիսին կստանա զինամթերքների առաջին խմբաքանակը չեխական նախաձեռնության շրջանակում։

«Առաջին տասը հազար 155 միլիմետրանոց զինամթերքները կմատակարարվեն հունիսին։ Ուկրաինան կարող է սպասել առաջին խմբաքանակն արդեն առաջիկա օրերին»,- ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Այս տարվա փետրվարին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտնել էր երրորդ երկրներում Ուկրաինայի համար 800 հազար արկեր ձեռք բերելու հնարավորության մասին, եթե հավաքվի դրանք գնելուն անհրաժեշտ գումարը։ Պրահայի նախաձեռնությանը միացել են ԵՄ եւ ՆԱՏՕ 15 երկրներ, որոնք 1,6 մլրդ եվրո են հատկացրել։

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինան կստանա կես միլիոն արկ չեխական նախաձեռնության շրջանակում։