Փորձելով մասնակցություն ունենալ Նոր Կալեդոնիայի իրադարձություններին՝ Ադրբեջանն անցել է Ֆրանսիական Պոլինեզիայում խաղեր տալուն։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր սկսվել է Ֆրանսիական Պոլինեզիայի խորհրդարանի (Mā'OHI Nui –տեղի լեզվով) ղեկավարների եւ քարտուղարների, ինչպես նաեւ կառավարող «Թավինի» կուսակցության ղեկավարների այցն Ադրբեջան։ Քառօրյա այցի նպատակը միջխորհրդարանական, տնտեսական, հումանիտար համագործակցության հաստատումն է Ադրբեջանի եւ Ֆրանսիական Պոլինեզիայի միջեւ։ Մասնավորապես, նախատեսվում են հանդիպումներ Միլի մեջլիսում, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հաստատություններում։ Այցի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանում կկազմակերպվի համաժողով «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով։