Մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնախմբում է Հայաստանի Առաջին Հանրապետության 106-րդ տարեդարձը` կռված Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում, ականատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի` կազմակերպված ՀՀ օրինապահ մարմինների մակարդակով: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը:

«Հանուն Ուկրաինայի հայոց թեմի հոգևոր դասի` դատապարտում ենք ներկա իշխանությանց դրսևորած նմանօրինակ ամոթալի գործողությունները:

Հավատարմություն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայրապետական ազգընտիր գահակալին»,-ասված է հայտարարությունում: