Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ալիեւի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։
Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական (իմա' թուրքական) օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել։
Այս հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։
Մենք պետք է մտնենք իրավական դաշտ եւ գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»:





























