Եվրախորհրդարանի Բրյուսելի եւ Ստրասբուրգի գրասենյակներում սկսվել են խուզարկություններ Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության մասին հետաքննության շրջանակում, տեղեկացրել է Der Spiegel գերմանական պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ խուզարկությունները կապված են Voice of Europe ռուսամետ լրատվական պորտալի գործի հետ, որը, ինչպես հավաստիացվում է, գտնվում է ազդեցության ռուսական գործողության կենտրոնում։
Մասնավորապես, խուզարկություններն անցկացվում են նիդեռլանդացի խորհրդարանական Մարսել դե Գրաաֆ Գիյոմ Պ.-ի աշխատակցի գրասենյակում, որը մինչ այդ աշխատում էր նաեւ գերմանական «Ալընտրանք Գերմանիայի համար»-ի պատգամավոր Մաքսիմիլիան Կրայի հետ։
Բելգիայի դատախազությունում խուզարկությունն անվանել են «միջամտության, պասիվ կոռուպցիայի եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցության գործի մի մաս»։ Իրավապահ գերատեսչության տվյալներով՝ խուզարկությունները կապված են «ռուսական միջամտության նշանների» հետ, որի արդյունքում Եվրոպական խորհրդարանի անդամներին դիմել եւ վճարել են ռուսական քարոզչություն վարելու համար Voice of Europe լրատվական կայքի միջոցով»։
Հետաքննության մասին մինչ այդ տեղեկացրել էր Բելգիայի վարչապետ Ալլեքսանդեր դե Կրոոն։ Նրա խոսքով՝ հետախուզությունը հաստատել է ցանցի առկայությունը, որը փորձում է խափանել ԵՄ-ում Ուկրաինայի աջակցությունը։ Նա նաեւ նշել է, որ Եվրախորհրդարանի անդամներին են դիմել եւ փող առաջարկել ռուսական քարոզչություն վարելու համար։
«Մեր հետախուզության տվյալներով՝ Մոսկվայի նպատակները պարզ են։ Նպատակն այն է, որ օգնեն ընտրել ավելի ռուսամետ թեկնածուների Եվրախորհրդարանում եւ ամրապնդեն որոշակի ռուսամետ նարատիվ այդ ինստիտուտում»,- ասել է դե Կրոոն։
Խուզարկությունները Եվրախորհրդարանում տեղի են ունեցել համաեվրոպական ընտրություններից երկու շաբաթ առաջ, ընտրությունները նախատեսված են հունիսի 6-9-ին։





























