Նյու Յորքում երեքշաբթի ավարտվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պատմական դարձած քրեական դատավարությունը, հայտնում են
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ մայիսի 28-ին, կողմերը հանդես են եկել իրենց եզրափակիչ փաստարկներով։
ԱՄՆ նախկին նախագահը հայտնվել է Նյու Յորքի դատարանում, որտեղ նրան քրեական մեղադրանք է առաջադրվել՝ 2016 թվականին մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվող դերասանուհի Սթորմի Դենիելսին լռության դիմաց կաշառք տալու առնչությամբ:
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախկին նախագահը քրեական մեղադրանքով կանգնում է դատարանի առաջ։
2023-ի ապրիլին Թրամփն իրեն մեղավոր չէր ճանաչել. 34 կետից բաղկացած մեղադրական եզրակացության մեջ Թրամփը մեղադրվում էր բիզնեսի փաստաթղթերը կեղծելու, ինչպես նաև նրա համար, որ այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոենը 2016 թվականին Թրամփի նախագահական հեռանկարները խթանելու նպատակով վճարել էր պոռնոդերասահուն:
Ներկա պահին ատենակալները պետք է վճիռ ընդունեն վեց շաբաթ տեւած լսումների արդյունքներով:
Եթե ԱՄՆ նախկին նախագահը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է փաստացի ցմահ ազատազրկում (մինչև 136 տարի բանտում), պայմանական ազատազրկում կամ խոշոր տուգանք։



























