Իսրայելական բանակը հայտնել է, որ 1948 թվականին ձևավորված «Գոլանի» հետևակային բրիգադն ավարտել է զորավարժությունները, որոնք «բարելավել են բրիգադի պատրաստվածությունը հյուսիսում մարտական գործողությունների համար»:
Հայտարարության մեջ ասվում է, որ բրիգադի զինվորները մարզումներ են անցկացրել Լիբանանում տեղանքը նմանակող երթուղիներում թիրախներ ձեռք բերելու նպատակով:
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը և իսրայելական բանակը գնդակոծում են միմյանց տարածքները Գազայի հատվածում հակամարտության վերջին սրացումից հետո անցյալ տարվա հոկտեմբերի 8-ից։





























