Սպիտակ տունը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ նրանից, թե ով  կներկայացնի ԱՄՆ-ը Շվեյցարիայում նախատեսվող Խաղաղության գագաթնաժողովում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ջո Բայդենին հարցրել են, թե արդյոք Սպիտակ տան տերը մտահոգված է, որ եթե նա չմասնակցի գագաթնաժողովին, դա ենթադրաբար սխալ ազդանշան կուղարկի համաշխարհային հանրությանն Ուկրաինայում խաղաղության պահպանման կարևորության մասին։

«Միացյալ Նահանգները և նախագահ Բայդենը կանգնած են նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդի կողքին, և դա կշարունակվի՝ անկախ նրանից, թե ով ինչ աթոռի վրա նստի Խաղաղության գագաթնաժողովում», - ասել է Քիրբին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի հենց սկզբից «ոչ մի այլ առաջնորդ չի արել և չի անում այնքան, որքան անում է նախագահ Բայդենը», որպեսզի Կիևն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ իրեն ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։

«Եվ նախագահը պարտավորություն է ստանձնել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում լինել նրանց կողքին», - հավելել է Քիրբին: