Հինգշաբթի Հնդկաստանի հյուսիսային Ջամու դաշնային տարածքում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է խորը կիրճը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ավտոբուսը, որն իր ճանապարհորդությունը սկսել է Հարյանա նահանգի հյուսիսային Կուրուկշետրա քաղաքում, շարժվում էր դեպի Ջամուի հինդուական տաճար, երբ գլորվել է կիրճը, ասել է ոստիկանության պաշտոնյան։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարական գործողությունը շարունակվում է:
Նա հավելել է, որ 40 տուժածներ բուժման նպատակով ընդունվել են Ջամուի Կառավարական բժշկական քոլեջ։
Հնդկաստանում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 21 մարդ է զոհվել

Հասանելի է
русский


























