Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը և նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինը մայիսի 31-ին հանդիպել են Սինգապուրում՝ «Շանգրի-Լա երկխոսության» 21-րդ ֆորումի ժամանակ: Հայտնել է Xinhua գործակալությունը:
Ըստ Չինաստանի պաշտպանության նախարարի՝ Չինաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չկիրառի ռազմական ուժ՝ աջակցելու համար Թայվանի անկախությանը։ Դոնգ Ջունը կոչ է արել չինական և ամերիկյան բանակների միջև փոխգործակցության համար ճիշտ ճանապարհ գտնել։
«Չինաստանը երբեք չի անտեսի գործողությունները, որոնք սրում են լարվածությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է Ժենյայի խութը», - հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարը:





























