Երեւանում, նոյեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, Արցախի եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-532» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲՄՎ-532»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց E-320» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2103»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























