Իսրայելի կառավարությունը միասնական է մեր պատանդներին հնարավորինս արագ վերադարձնելու իր ձգտման մեջ և աշխատում է այդ նպատակը կյանքի կոչելու համար: Ըստ « Сегодня в Израиле» պորտալի՝ դրա մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ։
«Վարչապետը, հետևաբար, լիազորել է բանակցող թիմին ներկայացնել այնպիսի ծրագիր, որը կերաշխավորի, որ պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր նպատակները չեն իրագործվել, ներառյալ բոլոր պատանդների վերադարձը՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական հնարավորությունների իսպառ վերացմամբ հանդերձ:
Իսրայելի առաջարկած հստակ ծրագիրը, մասնավորապես՝ փուլից փուլ պայմանական անցումը, Իսրայելին հնարավորություն է տալիս պահպանելու վերոնշյալ սկզբունքները»,- նշել են Իսրայելի վարչապետի աշխատակազմում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 31-ին ավելի վաղ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը այն աստիճան է անկում ապրել, որ այլևս չի կարող իրագործել Գազայի հատվածում 8-ամսյա հակամարտությանը սկիզբ դրած հարձակումը, հայտնել է CNN-ը։
ԱՄՆ նախագահը ներկայացրել է երեք քայլից բաղկացած Իսրայելի առաջարկը՝ հայտարարելով, որ «եկել է այս պատերազմին վերջ տալու ժամանակը»:





























