Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի մայրը՝ Մերիան Ռոբինսոնը, նշվել է ընտանիքի տարածած հայտարարությունում, որը փոխանցել է NBC News-ը։
Նա 86 տարեկան էր։
«Նա մահացել է այսօր առավոտյան, եւ հիմա ոչ ոք մեզանից չգիտի, թե ինչպես ենք ապրելու առանց նրա»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարությունը հրապարակվել է Միշել եւ Բարաք Օբամաների, Քրեյգ Ռոբինսոնի եւ նրա կնոջ՝ Քելիի, ինչպես նաեւ Մերիան Ռոբինսոնի թոռների՝ Էյվերիի, Լեսլիի, Մալիայի, Սաշայի, Օսթինի եւ Ահարոնի անունից։
«Երկրի առաջին տատիկի մասին» ամերիկացիներին հայտնի դարձավ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Ռոբինսոնն ութ տարի գտնվել է Սպիտակ տանը, թեեւ մնում էր ստվերում։ Նա այցելում էր տոնական միջոցառումներին, երբեմն մեկնում էր արտասահման եւ համերգներ տալիս Արեւելյան սենյակում։ Բայց ամենից հաճախ նա ժամանակն անցկացնում էր թոռների՝ Սաշայի եւ Մալիայի հետ։
Ողջ կյանքը Չիկագոյում ապրելով՝ Ռոբինսոնը համաձայնել էր տեղափոխվել Վաշինգտոն 2009թ., որպեսզի ապրի Սպիտակ տանն ու օգնի հոգ տանել թոռնուհիներին, որոնք այդ ժամանակ յոթ եւ տասը տարեկան էին։
«Ես զգում էի, որ ծանր կյանք է լինելու երկուսի համար էլ,- ասել է նա ավելի ուշ CBS հարցազրույցում՝ նկատի ունենալով դստերն ու փեսային։- Ես անհանգստանում էի նրանց անվտանգության եւ թոռներիս համար։ Հենց դա ստիպեց ինձ տեղափոխվել Վաշինգտոն»։





























