Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանը տարեսկզբին ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնվել էր տեսանյութ, որտեղ նա ինքնաձիգն ուղղել էր տեղի դեսպանության աշխատակցի վրա։

Financial Times-ի տվյալներով՝ Ջոն Բենջամինը պաշտոնական այց էր կատարում մեքսիկական երկու նահանգներում, որոնցում շատ էին թմրակարտելները, երբ զենք է վերցրել այն մեքենայից, որով ճամփորդում էր, եւ այն ուղղել է աշխատակիցներից մեկի վրա։

Տեսանյութը, որտեղ պատկերված է միջադեպը, հրապարակվել է Х-ի անանուն օգտատիրոջ միկրոբլոգում, որը մեկնաբանել է վիդեոն. «Ամենօրյա սպանությունների պայմաններում, որոնք կատարվում են Մեքսիկայում թմրավաճառների կողմից, նա համարձակվում է կատակել»։

Արտաքին գործերի, Համագործակցության եւ զարգացման նախարարությունը (FCDO) պաշտոնապես չի հայտարարել Բենջամինի պաշտոնի մասին։ Սակայն կառավարության պաշտոնական կայքում ասվում է, որ նա «Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր 2021-2024թթ.»։