Նրանք քննարկել են, թե ինչպես Ֆրանսիան կարող է օգնել...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Յուլյա Նավալնայայի հետ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ Նրանք քննարկել են, թե «ինչպես Ֆրանսիան կարող է օգնել Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս քաղաքացիական հասարակությանը Պուտինի եւ նրա բռնապետության դեմ պայքարում», տեղեկացրել է Ալեքսեյ Նավալնու թիմը։
Փետրվարի 16-ին Պատիժների իրականացման դաշնային ծառայության Յամալո-Նենեցկյան ինքնավար օկրուգի վարչությունը տեղեկացրել էր Ալեքսեյ Նավալնու մահվան մասին «Բեւեռային գայլ» ուղղիչ գաղութ-3-ում։ Գերատեսչության վարկածով՝ նա իրեն վատ է զգացել զբոսնելիս եւ կորցրել է գիտակցությունը, իսկ շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել նրան։ Նշվել է, որ մահը բնական պատճառներ է ունեցել։
Նավալնու մահվան հետ կապված պատժամիջոցներ են մտցրել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան եւ Եվրամիությունը։ Փետրվարի 22-ին Յուլյա Նավալնայան հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ապրիլի 15-ին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քեմերոնի, մայիսի 28-ին՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Times ամսագիրը տիկին Նավալնայային ներառել է 2024թ. 100 ազդեցիկ մարդկանց ցուցակում։





























