Ավելի քան 1 700 մարդ տուժող է ճանաչվել Մերձմոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով։ Այս մասին վկայում է ահաբեկչության մեղավորների ձերբակալության մասին որոշումը, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը։
«Որպես տուժողներ են ճանաչվել եւ համապատասխան կարգավիճակով հարցաքննվել ավելի քան 1 700 մարդիկ, որպես վկաներ հարցաքննվել են ավելի քան 800-ը։ Կատարվել է ավելի քան 20 խուզարկություն, պատահարի վայրի ավելի քան 65 զննում, նշանակվել են ավելի քան 650 տարբեր դատափորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, բալիստիկ, մոլեկուլյար-գենետիկ, հրշեջ-տեխնիկական, ինժեներաշինարարական, մատնահետքաբանական»,- նշվել է փաստաթղթում։
Բացի այդ, ՌԴ ՔԿ-ն երեք օտար պետությունների իրավասու մարմիններ է ուղարկել ութ հարցում իրավական օգնության մասին։ Կատարվել են նաեւ այլ քննչական եւ ընթացակարգային գործողություններ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների պարզմանը։
«Որեւէ տվյալ, որը կվկայեր հետաքննության անարդյունավետ կազմակերպման մասին, դատարան ներկայացված նյութերում չկա եւ պաշտպանության կողմին դատական նիստում չի ներկայացվել»,- ընդգծվել է որոշման մեջ։





























