«Բհարաթիա Ջամաթա Փարթի» կուսակցության (գլխավորում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին) գլխավորած դաշինքը, ըստ կանխատեսումների, կստանա ձայների մեծամասնությունը համընդհանուր ընտրություններում, որոնք ավարտվել են շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, նշվել է էքզիտ-պոլերի արդյունքներում, որոնք հրապարակել է NDTV լրատվական ալիքը։
Երկու էքզիտ-պոլերի արդյունքների համաձայն՝ կառավարող Ազգային-դեմոկրատական դաշինքը (NDA) կարող է ստանալ ավելի քան 350 տեղ խորհրդարանի ստորին պալատում, որը կազմված է 543 անդամից։
Ընդ որում, պարզ մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 272 տեղ։ Համընդհանուր ընտրությունները Հնդկաստանում մեկնարկել են ապրիլի 19-ին։





























