Բոինգ ընկերության ղեկավարներին դժվար թե քրեական պատասխանատվության ենթարկեն 2018 և 2019 թվականներին տեղի ունեցած ավիավթարների համար, որի հետևանքով 346 մարդ է զոհվել, քանի որ վաղեմության ժամկետը, հավանաբար, լրացել է, զոհերի ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

Ըստ Reuters-ի, դաշնային հանցագործությունների մեծ մասի համար քրեական հետապնդման վերջնաժամկետը հինգ տարի է:

2021 թվականից մինչև 2024 թ Բոինգի նկատմամբ գործել է դատական հետապնդման հետաձգման մասին համաձայնագկիրը, որը պաշտպանում էր ընկերությանը ավիավթարների պատճառով քրեական հետապնդումից: