Մեքսիկայի իշխող «Մորենա» կուսակցության թեկնածու Կլաուդիա Շեյնբաումը վստահորեն հաղթում է երկրի նախագահական ընտրություններում՝ համաձայն INE Ազգային ընտրական ինստիտուտի ձայների արագ հաշվարկի համակարգի տվյալների։

Ընտրական տվյալների նախնական փոխանցման INE համակարգում 214 հազար ձայն մշակելու արդյունքների հիման վրա Կլաուդիա Շեյնբաումը հավաքում է ձայների 59,04 տոկոսը, նրա մրցակից «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» ընդդիմադիր կոալիցիայից՝ Խոչիտլ Գալվեսը՝ 29,57 տոկոս։ Ընտրություններին մասնակցությունը, ըստ մշակված տվյալների, կազմել է 54,98%:

Ավելի վաղ Morena կուսակցության նախագահ Մարիո Դելգադոն հայտարարել էր, որ Կլաուդիա Շեյնբաումը, ըստ exit poll-երի, վստահորեն հաղթում է նախագահական ընտրություններում։