Չեխիայի հյուսիսում 18 մարդ, այդ թվում 9 երեխա, տուժել է կայծակից (Լիբերեց քաղաքում)։ Այս տվյալները, հղում կատարելով Լիբերեցի հիվանդանոցի մամուլի քարտուղար Վացլավ Ռժիչարժին, ներկայացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը։
Տուժածներին տեղավորել են Պրահայի, Լիբերեցի եւ Նիսոուի Յաբլոնեց քաղաքի կլինիկաներում (Հյուսիսային Չեխիա)։ Նրանցից յոթին տեղափոխել են ծանր վիճակում։
Չեխական ոստիկանությունը X-ում ավելի վաղ հայտնել էր, որ արտակարգ դեպքը տեղի էր ունեցել օրվա երկրորդ կեսին Լիբերեցի Վրատիսլավիցե շրջանի պալատային այգում, տուժել է 15 մարդ։ Այնտեղ տեղի էր ունենում մանկական տոնակատարություն։ Փրկարարների ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկացրել են, որ տուժածներից ոմանց ստիպված են եղել վերակենդանացնել կայծակի հարվածից հետո։





























