Խուզարկություններ են կատարվում ճապոնական խոշոր ավտոկոնցեռններում, ներառյալ Toyota-ն՝ կապված արտադրության հնարավոր խախտումների հետ։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ խուզարկություններ կկատարվեն առնվազն հինգ ճապոնական ավտոարտադրողների մոտ, այդ թվում Toyota-ում եւ Mazda-ում։ Այդ երկու ընկերություններին տրանսպորտի նախարարությունը հրամայել է կանգնեցնել ավտոմեքենաների բեռնումը։ Toyota-ն արդեն հայտարարել է, որ օրվա ընթացքում շտապ մամուլի ասուլիս կհրավիրի տեղի ունեցածի առիթով։





























