Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ այլ պայմաններ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առանձնացնել համապատասխան տարածքներ և միասնական մոտեցմամբ կառուցել դրանք: