Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել, երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին վարչապետ Մուսթաֆա Մադբուլիին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, տեղեկացրել է նախագահի գրասենյակը։
Գրասենյակի հայտարարությունում նշված է, որ երկուշաբթի աս-Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է հանձնել կառավարության հրաժարականի խնդրանքը։
«Նախագահը հանձնարարել է Մադբուլիին ձեւավորել նոր կառավարություն բանիմացություն եւ փորձ ունեցող մարդկանցից»։
Ապրիլի սկզբին աս-Սիսին երրորդ ժամկետով դարձավ երկրի նախագահ։ Մադբուլին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։





























