Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի երկու F-35A կործանիչներ հունիսի 3-ին արտակարգ վայրէջք են կատարել երկրի հյուսիսային Աոմորի օդանավակայանում: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվել։
Ըստ Xinhua-ի՝ կործանիչները մեկը մյուսի հետևից վթարային վայրէջք են կատարել տեղական ժամանակով 08:46-ին և 08:56-ին: Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ օդաչուները չեն տուժել, արտաքին վնասներ չեն գրանցվել։ Վթարային վայրէջքի մանրամասներն ու պատճառները ճշտվում են։
Վայրէջքից մոտ 20 րոպե անց օդանավակայանի ժամանակավորապես փակված թռիչքուղին վերաբացվել է։ Օդանավակայանի աշխատանքին խափանումներ չեն եղել։





























