Ղազախստանը հանել է թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը նկատի ունենալով, հայտնել է Ulysmedia.kz-ն։
«Ներկա փուլում Աֆղանստանի ակտիվ ներգրավվածությունը միջտարածաշրջանային կապերում ռազմավարական խնդիրներից մեկն է։ Ղազախստանը ելնելով ժամանակակից Աֆղանստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունից և այն ըմբռնումից, որ այդ ռեժիմը երկարաժամկետ գործոն է, Թալիբանի ռեժիմը հանել է ահաբեկչական ցանկից»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։





























