Նոյեմբերի 22-ին, երկօրյա այցօվ Վրաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով, պատվիրակության մեջ ներառված են բավականին կարեւոր քաղաքական գործիչներ:

«Կոնգրեսականների այցելությունը Վրաստան տեղի է ունենում արդեն 7-րդ անգամ, ինչը մենք ողջունում ենք: Այս այցելությունը ենթադրում է ոչ միայն ամերիկյան աջակցություն Վրաստանին, այլեւ ապացուցում է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն առանձնահատուկ վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ»,-հայտարարել է Կալանդաձեն: