ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը իր հիմնական քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփին անվանել է դատապարտված հանցագործ, ով մտնում է նախընտրական պայքարի մեջ՝ վախենալով կորցնել իր ազատությունը։
«Ամերիկայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը, որը դատապարտված հանցագործ է, ձգտում է նախագահ դառնալ», - ասել է Բայդենը Քոնեքտիքութում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ըստ Բայդենի, այն փաստը, որ Թրամփը պարտություն է կրել 2020 թվականի նախագահական ընտրություններում, «բառացիորեն նրան խելագարեցնում է»։
Ըստ Բայդենի՝ Թրամփը «խելագարվել է». «Լսեք նրա շաղակրատությունը. Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է մեկ օրով բռնապետ դառնալ»,- հավելել է ամերիկացի ներկայիս առաջնորդը։ Ինչպես նշել է նա, Թրամփը «իր նախագահությունը վաճառում նրան, ով ավելի բարձր գին կվճարի»։
Բայդենի ելույթի պատրաստված տեքստում, որը տարածվել է մամուլի ծառայության կողմից, նաև ընդգծվում է. «Այժմ, երբ նա դատապարտվել է հանցագործության համար, պարզ է, որ նա մտահոգված է իր ազատության պահպանման համար»:





























