ՆԱՏՕ գլխավոր քրատուղար Յենս Սթոլտենբերգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, եթե երկրում իշխանության վերադառնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա հայտնել է Sky News բրիտանական հեռուստաալիքի եթերում։
«Ես համոզված եմ, որ ինչպես եվրոպական դաշնակիցները, այնպես էլ ԱՄՆ-ը կշարունակեն աջակցել Ուկրաինային, քանի որ դա համապատասխանում է մեր շահերին անվտանգության ոլորտում։ Ես սպասում եմ, որ ԱՄՆ-ը շարունակի դա անել՝ անկախ [նոյեմբերյան նախագահական] ընտրությունների ելքից»,- ասել է Սթոլտենբերգըը։
Նա նաեւ հերթական անգամ ընդգծել է, որ ՌԴ հաղթանակը ուկրաինական հակամարատությունում «ողբերգություն կդառնա Ուկրաինայի համար», եւ դրա հետ կապված՝ հայտնել է Կիեւին աջակցելու շարունակման անհրաժեշտության մասին։





























