Կոտիհա մունիցիպալիտետի ղեկավար Յոլանդա Սանչես Ֆիգերոան սպանվել է մեքսիկական Միչոական նահանգում, տեղեկացրել են տեղի իշխանությունները։
Կիրակի այդ նույն նահանգում քվեարկությունից մի քանի ժամ առաջ սպանվել էր տեղական ընտրությունների թեկնածու Կուտսեո Իսրայել Դելգադոն։ Նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել։
«Միչոական նահանգի դատախազությունը դատապարտում է Կոտիհայի քաղաքապետ Յոլանդա Սանչես Ֆիգերոայի սպանությունը։ Դաշնային մարմինների հետ համակարգմամբ սկսվել է անվտանգության ապահովման գործողություն՝ մեղավորներին գտնելու նպատակով»,- տեղեկացվել է նահանգի կառավարության քարտուղարության X սոցցանցի էջում։
Financiero թերթը նշել է, որ կնոջ վրա կրակել են առնվազն 20 անգամ, նա մահացել է տեղում։ Ավելի վաղ նա քանիցս սպառնալիքներ էր ստացել «Հալիսկոյի նոր սերունդ» (CJNG) կարտելի անդամներից, իսկ 2023թ. սեպտեմբերին նրան առեւանգել էին Գվադալահարա քաղաքում, բայց բաց էին թողել երեք օր անց։





























