Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը եւ արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարի Քեմիանը, տեղեկացրել է Report-ը։
Բայդենի ուղերձում նշված է, որ տարածաշրջանային կայունությունը եւ փոխկապվածությունը գերակայություն են ԱՄՆ-ի համար։
«Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը եւ արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այս ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդների առջեւ՝ ապահովելու, որպեսզի խաղաղությունը եւ բարգավաճումը մնան մեզ առաջնորդող սկզբունքները»,- նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում։





























