Եվրոպան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը էներգետիկայի ոլորտում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի էներգետիկ քաղաքականության եւ համակարգման ռազմավարության գծով տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորերոն Կասպյան 29-րդ նավթագազային ցուցահանդեսի եւ Էներգետիկայի եւ կանաչ էներգիայի Կասպյան 12-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը Բաքվի էներգետիկ շաբաթի շրջանակում։ Բորերոն ընդգծել է Եվրամիության շահագրգռվածությունը այս ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցելու հարցում։

Այս տիկինը առաջին եվրապաշտոնյան չէ, որը, չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից կոռուպցիայի, ԶԼՄ-ների եւ այլախոհության ճնշումների, դեմոկրատական սկզբունքների համատարած ծաղրուծանակի բազմաթիվ փաստերին, պատրաստ է աչք փակել անօրինության վրա, միայն թե ստանա բաղձալի գազը։ Այս տիկինը իր նախորդների՝ Ադրբեջանի քարոզիչներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Քադրի Սիմսոնի հետեւից ցուցադրել է, որ որոշ եվրապաշտոնյաների ցուցադրական անհանգստությունը դեմոկրատիայի հարցերում ընդամենը դատարկ հնչյուն է, եւ նրանք պատրաստ են համագործակցել անգամ հանցագործի հետ, բնականաբար՝ հանուն սեփական շահերի, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն մարդասիրության եւ ժողովրդավարության սկզբունքների հետ։