ԱՄՆ ՌՕՈւ RQ-4B Global Hawk ռազմավարական հետախուզական անօդաչուն Սեւ ծովում անհետացել է ռադարների տեսադաշտից։ Այս մասին տեղեկացրել է «Военный обозреватель»-ը։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Մոսկվայի ժամանակով ժամը 10.41-ին անօդաչուն դուրս է եկել մարտական պարեկման շրջան ռուսական սահմանի մոտ, Ղրիմի շրջանում։ Ամերիկյան հետախույզ-դրոնները մշտապես հերթապահում են այս երթուղում՝ տվյալներ հավաքելով ռուսական ՀՕՊ համակարգերի, ավիացիայի եւ նավատորմի աշխատանքի մասին։ Նրանք նաեւ մասնակցում են Ուկրաինայի արձակած թեւավոր հրթիռների եւ կամիկաձե-նավակների ուղղորդմանը թիրախների դեմ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ռուս զինվորականները ՌԴ-ի դեմ ակնհայտորեն թշնամական առաջադրանքներ կատարող ամերիկյան անօդաչուների համար պատրաստել են անակնկալներ՝ տեխնիկական խափանումների տեսքով։ Առնվազն մեկ Global Hawk խփվել է Իրանի ՀՕՊ կողմից, երբ կատարում էր լրտեսական թռիչք Հորմուզի ծոցում։





























