Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում դրական փոփոխություններ կլինեն։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 4-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Եվրամիության հետ իրավական համաձայնագրերի դաշտն ընդլայնվում է. «Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք դրական նորություններ այս առումով»,- նշել է Հովհաննիսյանը։


























