Գերմանիան դիտարկում է երկրի անվտանգությանը սպառնացող աֆղանստանցի ներգաղթյալներին Աֆղանստան վերադարձնելու հարցը։ Ըստ Reuters-ի՝ դրա մասին երեքշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը,։
«Ինձ համար ակնհայտ է, որ մարդիկ, որոնք պոտենցիալ սպառնալիք են Գերմանիայի անվտանգության համար, պետք է անհապաղ արտաքսվեն», - հայտարարել է Ֆեզերը՝ հավելելով, որ ներգաղթյալները կուղարկվեն Աֆղանստան և Սիրիա:
Անցյալ շաբաթ 25-ամյա աֆղանստանցի ներգաղթյալը Մանհայմում հակաիսլամական շարժման միջոցառման ժամանակ դանակով հարձակվել է մարդկանց վրա և վիրավորել վեց մարդու, նրանց թվում՝ մի ոստիկանի, որը հիվանդանոցում մահացել է։ Իրադֆարձությունը Գերմաիայում միգրացիայի հարցում ավելի կոշտ դիրքորոշման կոչեր հարուցեց:





























